ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր Աժ-ում ելույթ ունեցավ` ասելով, որ ինքը միանում է իր գործընկերների այն տեսակետին, որ շատ լավ է, որ Իշխան Զաքարյանն անձամբ է ներկայացնում հաշվետվությունը. «Եթե վերհիշենք այս ամբողջ տարիներին Ձեր ներկայացրած զեկույցները, ապա դրանք եղել են մեր պետության մեջ կարևոր իրադարձություններ, ընդհուպ մինչև քաղաքական մակարդակի իրադարձություններ, քանի որ Վերահսկիչ պալատը անկախ պետական մարմին է: ՎՊ-ի հաշվետվությունը կարևոր է նաև պառլամենտի, ՎՊ աշխատանքների և գործադիրի համար»:
Ավելի մանրամասն` տեսանյութում: