Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն արդեն մի քանի օր է՝ հայտարարում է, որ պատրաստվում է «Ռեֆորմիստների» կուսակցություն ստեղծել: Հիշեցնենք, որ երիտասարդ Բաբայանը վերջին 15 տարիներին հասցրել է չորս կուսակցության անդամ լինել:
«Ժողովուրդ»-ը Վ. Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյոք չի կարծում, որ նման անցյալը կարող է հավատ չներշնչել մարդկանց մոտ: «Եթե մարդիկ չեն գտնում բիզնեսներ, կոռուպցիոն սկանդալներ, կրիմինալ, բնական է, որ ինչ-որ բան պետք է գտնեն խոսելու: Դա իմ համար որեւէ նշանակություն չունի, եւ ես այդ քննադատությունները լուրջ չեմ ընդունում: Լրջությունն այն բանի մեջ է, թե մենք ինչ ենք ասելու եւ անելու: Թե ես որտեղ եմ եղել, ինչ քաղաքական կուսակցության անդամ եմ եղել, դա իմ ընտրությունն ու իմ իրավունքն է»,- ասաց Բաբայանը: