Չի կարող լինել այնպիսի հարցի լուծում, որի արդյունքում մեր հարևանները կուրախանան. Հասմիկ Պողոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան:

-Տիկի՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ որտե՞ղ է կոռուպցիան թաքնվել:

-Բոլոր հարցերի պատասխանները, հուսով եմ, որ շուտով կտրվեն, այսինքն՝ որտեղ է խնդիրը, որտեղ պետք է լրացուցիչ աշխատանք տարվի, սպասենք, համբերություն ունենանք: Ուշ թե շուտ դա կկոնկրետացվի, բնական է՝ այն ժամանակ էլ կհասկանանք: Կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանները իրենց պահին, երբ որ պետք լինի, կհնչեցվեն:

-Վարչապետը նաեւ կոչ արեց խնայողությունների անցնել: Այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր եք արել:

-Դե, մենք հիմա նայում ենք, հնարավորինս փորձենք հասկանալ, թե որտեղից կարող ենք դա անել: Որեւէ ձեւով ես չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետեւ հիմա նոր փորձում ենք ընդհանուր հասկանանք, թե ինչը կարող ենք ավելի ճիշտ խնայել, լինելու են նաեւ ծրագրեր, միգուցե ավելի, այսպես ասեմ, պարբերականությունը կրճատենք: Բայց, իհարկե, կան ծրագրեր, որ մենք երբեւիցե չենք կարող որեւէ ձեւով դրանց կողքով անցնել, որովհետեւ… մի խոսքով, հիմա կնայենք, կտեսնենք: Բնականաբար, պետք է այդ հանձնարարությունը կատարվի, եւ մենք բոլորս էլ պետք է մեր տրամաբանությամբ շարժվենք, ինչպես ՀՀ քաղաքացիներ, որովհետեւ տանն էլ է, չէ, լինում իրավիճակ, եւ դու փորձում ես ավելի տնտեսվարող, տնտեսող մեխանիզմներով առաջնորդվել, քան սովորական ժամանակները: Ամեն ինչ էլ լինում է, եւ կարծում եմ, որ այս պարագայում պետք է ավելի ուշադիր լինել եւ հասկանալ, թե ինչ տարբերակներ մենք կարող ենք առաջարկել: Բայց կարծում եմ, որ ցանկացած լուծում ինչը չի կարող ի վնաս ընդհանուր զարգացումների լինի, առաջին հերթին եւ, ամենակարեւորը, չի կարող լինել այնպիսի հարցի լուծում, որի արդյունքում մեր հարեւանները կուրախանան, որ մենք ինչ-որ մի բան չենք անում, կա՛մ ինչ-որ մի տեղ չենք մասնակցում, կա՛մ ինչ-որ ծարգրից դուրս ենք մնացել, որովհետեւ մենք խնայում ենք: Այսինքն՝ դա պետք է լինի այն կարգի խնայողություն, որը վտանգավոր չի լինի ընդհանուր քաղաքականությանը:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս