Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 2000 թ. ծնված Ա. Գ.-ն և նրա տատիկը` 1958 թ. ծնված Գոհար Գ.-ն, բաժին են ներկայացրել կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող 16 մմ տրամաչափի հրացան և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտ:
Ա. Գ.-ն հայտարարել է, որ հրացանը գտել է մայիսի սկզբներին՝ իրենց տան մոտի ձորակից, և մայիսի 11-ին կրակել է նշված ձորակում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: