«Հայկական վերածնունդը» փորձում է ցույց տալ, որ պատրաստ է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ բալանսավորված աշխատել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» Ռուսաստանում ծավալած ակտիվությունն աստիճանաբար տեղափոխում է եվրոպական հողի վրա: Մոսկվայում «Վերածննդի» համառուսաստանյան կառույցի եւ գրասենյակի հիմնումից հետո, ըստ մեզ հասած տեղեկությունների, առաջիկայում Փարիզում կբացվի «Հայկական վերածննդի» եվրոպական առաջին գրասենյակը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, գրասենյակի բացմանը ներկա կգտնվեն ֆրանսիական քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ։

Իսկ ՀՎԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կմասնակցի ԵԺԿ քաղաքական ասամբլեայի աշխատանքներին, որտեղ եւ հանդիպումներ կունենա եվրոպական քաղաքական որոշ շրջանակների հետ: Ըստ ամենայնի, ՀՎԿ-ն փորձում է ցույց տալ, որ պատրաստ է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ բալանսավորված աշխատել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս