Մայիսի 25-ին, ժամը 07.23-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Գինեվետ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել հարակից Արտաշատյան ջրանցքը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ա. Ա.-ը և 1961 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: