ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ներկայացել եմ զինվորական կոմիսարիատ, որտեղ ինձ տվել են կցագրման վկայական: Այնտեղ գրված է, որ բժշկական հանձնաժողովը ճանաչել է, որ  պիտանի չէ ծառայելու խաղաղ ժամանակ եւ պիտանի է ոչ շարքային ծառայելու պատերազմի ժամանակ: Նշեմ, որ ունեմ առողջական խնդիրներ եւ ծնողազուրկ եմ: Հիմա ես ազատվա՞ծ եմ բանակից, թե՞ պետք է գնամ ծառայության:

Նարեկ Կարապետյան (17 տարեկան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ օրենքի 12-րդ, 24-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 10-ի թիվ 748-Ն որոշման համապատասխան դրույթների ուսումնասիրությունից պետք է եզրակացնել, որ Դուք, առողջական վիճակից ելնելով, չպետք է ծառայեք բանակում, այլ ունեք միայն ոչ խաղաղ ժամանակ ծառայելու պարտականություն:
Նշենք, որ թեեւ զինապարտի կարգավիճակի փաստաթղթային ձեւակերպումների, այդ թվում՝ դրանց կատարման ժամկետների հարցում օրենսդրության մեջ կան որոշ անհստակություններ, այնուամենայնիվ, գործող պահանջների վերլուծությունից հետեւում է, որ պետք է ստանաք նաեւ վերը նշված որոշումն իր մեջ ներառող զինվորական գրքույկ:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս հաճախ են գրանցվում դեպքեր, երբ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին հանձնաժողովները հանգիստ խղճով ուղարկում են ծառայության՝ վայրկյան անգամ չմտածելով, թե նրանք ինչ վիճակում հետ կվերադառնան: Մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ այն մասին, թե ինչպես են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները ի վերջո խեղվել ծառայության արդյունքում, մինչդեռ այդ ամենի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:




Լրահոս