ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, փոխանցում է Lifenews-ը:
Պեսկովը Գերմանիայի խորհրդարանի որոշումն «այդ երկրի ներքին գործ» է անվանել:
Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Պեսկովը «ներքին գործ» է որակել այն փաստը, որ Գերմանիան ճանաչել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: