Վարդենիսի ոստիկանները հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործության կատարման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրանտ Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում վկաներ` Աշոտ Գ.-ն, Ռիտա Գ.-ն և Կարեն Օ.-ն հայտնել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի բաժնի քննիչների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու, բացատրություններ և ցուցմունքներ կորզելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Քաղաքացիների նույնաբովանդակ հաղորդումների հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական  լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքումպատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի  հայտնած տեղեկություններն ամբողջությամբ հերքվել են ինչպես ոստիկանության աշխատակիցների և քննիչների ցուցմունքներով ներկայացված փաստարկներով, այնպես էլ նույն անձանց՝ Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի՝ հետագայում տված խոստովանական ցուցմունքով,  որ իրենք սուտ տեղեկություններ են հայտնել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:

Այս կերպ՝ քրեական գործով վկաները պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց անհիմն մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության,այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում էկայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեականօրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի  և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս