Ռուսաստանը 60 ժամում կարող էր ոչնչացնել ՆԱՏՕ-ի զորքերը. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կարող է առնվազն 60 ժամում ոչնչացնել ՆԱՏՕ-ի զորքերը, գրում է The Weekly Standard-ը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Մայքլ Քարփենթերը:

Նա խոստովանել է, որ ռուսական զորքերին առնվազն 60 ժամ կպահանջվի Էստոնիա և Լատվիա հասնելու համար: Նման տվյալներ են հրապարակվել RAND կորպորացիայի զեկույցում:

Քարփենթերն ընդգծել է, որ նման փորձի դեպքում Ռուսաստանն «առավելություններ» կունենա:

«Մենք զորքեր և տեխնիկա կտեղակայենք, որպեսզի կանխենք Ռուսաստանի ագրեսիան»,-հավելել է նա:




Լրահոս