Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի հերթական խմբաքանակը։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երեւանի եւ մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։
Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային սրվակները պետք է ստանան ՀՀ ԱՆ “Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն” ՊՈԱԿ-ից։
Նախարարությունն ինսուլին ստացող շաքարային դիաբետով հիվանդներին հորդորում է տեղերում դեղի հատկացման գործում խոչընդոտների հանդիպելու դեպքում ահազանգել թեժ գիծ` 010-52-88-72 հեռախոսահամարով։ Ինսուլինային սրվակների հաջորդ խմբաքանակը կհատկացվի մինչեւ հոկտեմբերի 23-ը:




Լրահոս