Օրավարձով մաքրության աշխատանքներ կատարելիս 29-ամյա կինը նշված բնակարանից մաս- մաս հափշտակել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և հագուստ:Այս մասին տեղեկացնում է “Փաստինֆոն”: Նման մեղադրանք է առաջադրվել Լիդա Նիկալաեւային, որի վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ Լիդա Նիկալաևան 2013թ. ապրիլի 24-ից մինչև հունիսի 10-ը Օֆելյա Թովմասյանին պատկանող բնակարանում օրավարձով մաքրության աշխատանքներ կատարելիս, նշված բնակարանից մաս-մաս, գաղտնի դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար ոսկյա զարդեր և հագուստներ՝ պատճառելով ընդհանուր 6 254 820 ՀՀ դրամի գույքային վնաս: Լիդա Նիկալաևային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Տունը մաքրելուն զուգահեռ՝ մաքրել է նաեվ ոսկեղենը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ