Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի 55 երկիր այցելել եւ զբաղեցնում է վիզային սահմանափակումների ինդեքսի 72-րդ հորիզոնականը: Հայաստանի հետ նույն հորիզոնականում են Բենինը, Կոտ-դ-Իվուարը, Սենեգալը եւ Մավրիտանիան: Նոր զեկույցը հրապարակել է Henley & Partners քոնսալթինգային ընկերությունը, որը վերլուծել է 219 երկիր:
Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 173 երկիր: Այդ ցուցանիշներով վերոհիշյալ երկրներն առաջին գհորիզոնականում են: Երկրորդ հորիզզոնականում են Դանիան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը եւ ԱՄՆ-ն:
Ռուսաստանը 41-րդն է, որի համար բաց է 95 երկիր: Ադրբեջանցիները կարող են այցելել 56 երկիր, վրացիները՝ 60:




Լրահոս