Խոշոր վթար Երեվանում. զոհ եվ վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ “Հայրենիքե կ/թ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Գազ 53” մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկրարար ջոկատը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես SLK230” մակնիշի 77 AN 177 պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա. Ս-ին (ծնվ.1953 թ.) և բախվել ճամփեզրին կայանված “Գազ 53” մակնիշի 824 LS 68 պ/հ ավտոմեքենային:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը, և վրաերթի ենթարկված Ա. Ս-ը, “Գազ 53” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` Վ. Գ-ը (ծնվ. 1944թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ էլ Ա. Ս-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնատում են ծայրահեղ ծանր և կայուն ծանր:




Լրահոս