Երկրաշարժ՝ Վանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր վաղ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Վանում: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Վանում ռիխտերի սանդղակով կազմել է 4 մագնիտուդ: Բողազիչի համալսարանի սեյսմիկ հետազոտությունների կենտրոնի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վան նահանգի Էրջիշ շրջանի Աքչիֆթ գյուղում: Զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 
Նշենք, որ  Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը:




Լրահոս