«Ես չեմ կարծում, որ որեւէ հայ հիասթափված է եւ հայրենիքը լքում է: Ես կարծում եմ, որ հայերն արդեն Երկիր մոլորակի ժողովուրդ են… Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր զորավոր են, ազգին կուղղորդեն դեպի ամուր Հայաստան»:
Ժամանակին ուսուցչի կարգավիճակ ունեցած այսօրվա պատգամավորն իր անհոդաբաշխ մտքերում արդեն համամարդկային խնդիրներ է արծարծում` անմիջապես Երկիր մոլորակին առնչվող: Հավանաբար տարիքի հետ են կապված ՀՀԿ-ականների, նաեւ Գ. Սահակյանի աչքերին երեւացող տեսիլքներն այն մասին, որ որեւէ հայ հիասթափված չէ եւ չի լքում հայրենիքը: Սա ծերակույտի նախագահ Ս. Սարգսյանի ներկայացրած` «ապահով Հայաստանի» տեսլականն է, որը հալյուցինացիայի նման ուղեկցում է Գրիգորիչին, ով իրեն համարում է հենց այն զորավոր մարդկանցից մեկը, որը Դանկոյի նման կհանի իր սիրտը եւ ազգին կուղղորդի դեպի ամուր Հայաստան: