Ավանդույթ է դարձել, որ մերօրյա պաշտոնյաները, մեծահարուստները եկեղեցի են կառուցում՝ դրանով փորձելով «մաքրվել» իրենց երկրային մեղքերից: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի հարեւանությամբ՝ Նոյեմբերյան-Կողբ ճանապարհի ձախ եզրին՝ բարձունքի վրա, կառուցվել է նման մի նոր եկեղեցի: Դրա հեղինակը պետական եկամուտների նախարարության Գուգարքի մաքսատան պետ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Հովիկ Աբովյանն է: Սեպտեմբերի 22-ին կայացել է Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչի օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Տավուշի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության ղեկավար Արմեն Ղուլարյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը նախկինում մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը մտադիր է փոխել նստավայրը եւ Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխվել նոր եկեղեցի: Հիրավի, խաչին տերն է զորացնում:
ԽԱՉԻՆ ՏԵՐՆ Է ԶՈՐԱՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ