ՄՆԱՑ ՄԵԿ ՏԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած ամռան ընթացքում Հայաստանի տրանսպորտային ընկերությունները (որոնց թիկունքում երկրի իշխանությունների ներկայացուցիչներն են) ավտոբուսներով պարբերաբար իրականացնում էին Հայաստան-Ռուսաստան ուղեւորափոխադրումներ: Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսները բեռնված էին ընտանիքներով եւ նրանց գույքով՝ անկողիններով, անձնական օգտագործման իրերով: Մինչդեռ Ռուսաստանից Հայաստան վերադարձող ավտոբուսների մեջ մի քանի ծեր մարդիկ էին: Այդ ավտոբուսների վարորդներից մեկին հարցրինք՝ եթե ավտոբուսները Ռուսաստանից Հայաստան գրեթե դատարկ են վերադառնում, ուղերթերի տերերն արդյոք վնասներ չեն կրում: Նրանք հակադարձեցին, որ իրենք Հայաստանից մեկնում են լեփ-լեցուն, հանրապետությունից արտագաղթելիս մարդիկ հարմարվում են նույնիսկ ավտոբուսի միջանցքում դրված աթոռներին: Վարորդներն ասացին, որ այդ ուղերթերը շահույթով են աշխատում, սակայն իրենք լոկ գծատերերի կողմից սահմանված ամսական աշխատավարձի տերն են: Նշված ուղերթի վարորդներից մեկին հարցրինք, թե մինչեւ երբ են շարունակելու Հայաստանի բնակիչների տեղափոխումը Ռուսաստան: «Ես հաշվարկել եմ՝ արտագաղթը նման տեմպերով շարունակվելու դեպքում Հայաստանից Ռուսաստան վերջին ռեյսը կատարելու եմ 2014թ. հոկտեմբերին»,-ասաց Ռուսաստանի ճամփան «մաշած» վարորդը:




Լրահոս