«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ու փոխխմբագիրը բացահայտում են իրավապահների ապօրինությունները. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, այսօր Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվել են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և փորձել նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի`  Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Սյուն որոշումը կայացրել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գևորգ Խաչիկյանը:

Շտապ այնտեղ են ժամանել օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ու փոխխմբագիր Վահագն Հովակիմյանը: Այն բանից հետո, երբ նրանք ներկայացրել են համապատասխան օրենքները, ՌՈ ծառայողները հրաժարվել են լրագրողին բերման ենթարկել և խոստովանել, որ քննիչի անհիմն որոշումն է ստեղծված իրավիճակի պատճառը:

Այս պահին Թագուհի Թովմասյանը և Վահագն Հովակիմյանը ներկայացնում են իրավապահների ապօրինությունները:




Լրահոս