ԵՀՄՖ-ն ցավակցել է Սոս Սարգսյանի մահվան կապակցությանմբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կյանքից հեռացավ հայ իրականության մեջ Վերջին Դասականը՝ Սոս Սարգսյանը:
Նապատկանում էր մտավորականի այն տեսակին, որի Իմաստուն և Նահապետական խոսքի կարիքը մենք դեռ շատ ենք ունենալու: 
Վարպետն առանձնանում էր իր իմաստությամբ և նրա ցանկացած միտք ստիպում էր Սթափվել և մտածել դառն իրականության ելքերի մասին: Այդպիսին էին նաև Սոս Սարգսյանի կերտած դերերը, որից յուրաքանչյուրը հայմարդու ճակատագրի ներկայացումն էր, պայքարը կյանքի, գոյության ու արդարության համար, հետևաբար այդպիսին էլ նա կհիշվի գալիք սերունդների կողմից: 
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը կիսում է Վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և հարազատների վիշտն  այս մեծ կորստի համար: 
ԵՀՄՖ Նախագահություն

27.09.2013թ.




Լրահոս