Սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն): 
Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել: 
“Ժողովուրդ”-ը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, սակայն նա տվեց մշտական պատասխան. “Նախաքննությունը դեռեւս շարունակվում է”:
Ժողովուրդ” օրաթերթի 622 համար




Լրահոս