Սէֆիլյանն իշխանությանը ինչ-որ քայլերով կարող էր խանգարել. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնապագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալմանը, կարծիք հայտնեց, որ կատարվածը նշանակում է` Սէֆիլյանը մոտակա ժամականակներում ինչ որ քայլերով կարող էր խանգարել իշխանությանը:

«Ուրիշ բան այս դեպքում պատկերացել հնարավոր չէ, որովհետև անցյալ տարի էլ բռնեցին, ի՞նչ եղավ, մեկ տարի է` գործը գնում է, ոչ մի բան չկա, կամ փորձեցին կապել հանրաքվեից առաջ ինչ-որ զինված ավազակախմբի, բանդայի հետ բայց չստացվեց: Սա արդեն այդ խմբի երկրորդ արարքն է էլի` «ահաբեկչական խումբ-2» : Քաղաքական է` ուրիշ որևէ բան չկա»,- նկատեց մեր զրուցակիցը:




Լրահոս