Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ էին ունեցել ՀՀ և Ադրբեջանի նախագահները:
ՌԴ նախագահի հետ զրույցում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, շնորհակալություն էր հայտնել ռուսական կողմին՝ եռակողմ հանդիպման նախաձեռնության համար և հաստատել, որ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է:
Ադրբեջանի նախագահը ևս շնորհակալություն էր հայտնել Պուտինին և հույս հայտնել, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին: