ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ է սկսել: Հրապարակվեց նաեւ, որ Աբովյանի տարածքային հարկային տեսչության պետ Արմեն Գրիգորյանին հանձնարարվել էր լայն թափով ստուգումներ իրականացնել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում: Սակայն, ըստ ամենայնի, Ա. Գրիգորյանը մինչեւ վերջ չի կատարել իր առջեւ դրված «առաքելությունը»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրան պաշտոնանկ են արել: Փորձեցինք Ա. Գրիգորյանից անձամբ պարզել, թե որն է եղել պաշտոնից հեռացնելու պատճառը: «Ես Հրազդանում, Չարենցավանում աշխատել եմ, ու հիմա էլի ինձ տեղափոխեցին Հրազդան, եթե ես չցանկանամ, ինձ ո՞վ կարող է տեղափոխել: Մենք պետական ծառայողներ ենք, մենք զինվորներ ենք, մեզ ուր տանում են, մենք գնում ենք: Այնպես չէ, որ մեր ցանկությունը հաշվի չեն առել, ցանկացել ենք, եկել ենք: Իսկ ստուգողն էլ ես չեմ եղել, ու այդ շրջանակներում էլ չեն տեղափոխել»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:




Լրահոս