ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

55 ԵՐԿԻՐ
Պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի հնարավորություն ունեն այցելել 55 երկիր: Այսինքն՝ Հայաստանը զբաղեցնում է վիզային սահմանափակումների ինդեքսի 72-րդ հորիզոնականը: Ի դեպ, Հայաստանի հետ նույն հորիզոնականում են Բենինը, Կոտ-դ-Իվուարը, Սենեգալը եւ Մավրիտանիան: Իսկ Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի այցելել 173 երկիր: Երկրորդ հորիզոնականում են Գերմանիան, Դանիան, Լյուքսեմբուրգը եւ ԱՄՆ-ն: ՌԴ քաղաքացիները կարող են այցելել 95 երկիր, ադրբեջանցիները՝ 56, վրացիները՝ 60:

ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է ընդամենը 10-ը, գողության 18 դեպքից` 7-ը, իսկ խարդախության բոլոր 4 դեպքերն էլ: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ խարդախության 1 դեպք: Իսկ անցած 1 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս