“Ըստ “ժողովուրդ”–ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները “հսկում” են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Մեր զրուցակիցները պատմեցին, որ Երեւանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում։ Այդ հատվածում են “հավաքվում” ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, “ակտիվ” աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երեւանի ոստիկանապետը պետք է անցնի այդ տեղով ու տեսնի իրենց աշխատանքը։
Շարունակությունը “Ժողովուրդ”–ի այսօրվա համարում