ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ նախագահի համաներման առաջարկությանը. ԱԺ-ում համաներման նախագիծը խորհրդարան ներկայացնելու փակ քննարկումից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու նշեց, որ համաներման տեքստը պատրաստ է։
Հարցին, թե ում վրա է տարածվելու համաներում, Հրայր Թովմասյանը պատասխանեց: “Համաներումը դուք ներման հետ մի շփոթեք, ներման ժամանակ են անուններ լինում, համաներման ժամանակ լինում է արարք, հոդված, այնպիսիք, ինչպիսիք են՝ առաջին անգամ դատապարտված, մինչև տասնութ տարեկանը հանցագործություն կատարած, հղի վիճակում, մինչև երեք տարեկան երեխա ունեցողները”: