Հրդեհ` անասնագոմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն է ներկայացել 1966 թ. ծնված Ղասմ Ա.-ն  եւ կամավոր հանձնել մեկփողանի հրացանի կարճեցված խզակոթ` հարվածային մեխանիզմով, 16 մմ տրամաչափի  ողորկափող հրացանի կարճեցված փող, “ՌԳԴ-5” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, “Ֆ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաշեն լուսարձակող փամփուշտ կրակող սարք, ինքնաձիգի պահունակ, 5.45 մմ տրամաչափի 161 եւ 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, 1960 թ. ծնված Սամվել Դ.-ն ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին եւ հանձնել ձեռքի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 74 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս