ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք բիզնեսով չենք զբաղվում, հայտարարում եմ: Մեզ ասելով՝ ես նկատի ունեմ մեզ՝ բոլոր համակարգային աշխատողներիս, ընդհուպ մեր ղեկավարը: Մենք զբաղված ենք մեր պարտականությունները կատարելով»:

Վախթանգ Միրումյան «Լրագիր»

Եթե այս բառերն ասեր Սամվել Լիմինդրովիչը, լսողները դրանք կընդունեին ժպիտով, կատակի տեղ կանցներ: Սակայն եթե նման բան է ասում ՊԵԿ փոխնախագահը, դա ոչ միայն կատակի, այլեւ նույնիսկ մառազմի տեղ չի կարող անցնել, քանի որ այս դեպքում մառազմն էլ շատ մեղմ է ասված: Այդ ինչպե՞ս ՊԵԿ-ում բիզնեսով չեն զբաղվում, երբ իրենց նախագահը ՀՀ ամենահարուստ մարդկանցից է եւ, բնականաբար, աշխատավարձով չի հարստացել, իսկ Գագիկ Խաչատրյանի բիզնեսները թվարկելու համար պարզապես թերթում տեղ չի բավականացնի: Լավ է՝ ՊԵԿ փոխնախագահը չի ասում՝ մենք բիզնես չունենք, դրանք մեր կանանց բիզնեսներն են, զանգե՛ք իրենց:




Լրահոս