Մեր երկու մարմնամարզիկներն էլ արժանի են մեդալների. Հակոբ Սերոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Սերոբյանն աչքի է ընկնում իր խստապահանջությամբ և կարգապահությամբ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ իր սաները վախենում են նրանից, սակայն դեմքի այդ խիստ արտահայտության տակ Սերոբյանը պահում է սրտացավ մարզչի, ծնողի և մարզաձևի սիրահարի իրական կերպարը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Սերոբյանը հիշեց իր և սաների առաջին հանդիպումը, խոսեց բացթողումների և նախապատրաստական փուլերի մասին:

Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնությունն արդեն անցյալում է և որքան էլ որ այնաննախադեպ էր իր արդյունքներով, այնուամենայնիվ, աշխատելու և շտկելու շատբացեր կային: Սկսե՞լ եք սխալնեերը շտկելու վրա աշխատել:

-Դեռ չենք սկսել: Ըստ փորձի՝ մենք 35-45 օր առաջ ենք սկսում ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Օրինակ՝ Հարություն Մերդինյանը թեթև վնասվածքներ ունի, այնպես պետք է անել, որ այդ ծանրաբեռնվածությունը նրան ավելի չվնասի, և քայլ առ քայլ գանք վերջնական մարզավիճակին: Մեր նախապատրաստական, վերջնական փուլը կսկսվի հուլիսի 19-ից հենց Բրազիլիայում: Աշխատելու շատ տեղ ունենք:

Գրանցած փայլուն արդյունքից հետո թիմի տրամադրվածության մեջ փոփոխությունկա՞:

-Ոչ միայն թիմի, այլև ամբողջ դահլիճի մոտ մեծ ոգևորվածություն կա: Այնպես չէ, որ հայ մարմնամարզիկները վերջին տարիներին ոչ մի արդյունք չէին գրանցել: Նույն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունների տարբեր հարկի մեդալներ ուներ: Մամուլի ուշադրությունն է մեծացել, սկսել են լուսաբանել, իսկ ժողովուրդն էլ կարդում և տեսնում է, որ մարմնամարզությունը Հայաստանում մեռած մարզաձև չէ: Հաճելի է, որ մարդիկ կողքից մոտենում և շնորհավորում են: Բացի այդ,  նրանք զգացին, որ մենակ չեն, որ նրանց կողքին կանգնած են, նրանց գնահատում են:

Պարոն Սերոբյան, հայկական մարմնամարզությունում երկար ժամանակ բարձրարդյունքներ չկային` նաև հասկանալի պատճառներով՝ մարզադպրոցներիպայմանները, մեղմ ասած, նպաստավոր չեն: Ինչպե՞ս եք կարողացել այսքանժամանակ մոտիվացնել տղաներին և պահել սպորտում:

-Ես միշտ տղաներին ասել եմ՝ եթե հավատաք, համբերեք ու արդյունք ցույց տաք, պայմաններ էլ, պարգևներ էլ, ճանաչում էլ կլինի: Նրանք համբերել ու հավատացել են: Ամենակարևորը՝ սիրում են մարմնամարզությունը: Եթե մենք մեդալ նվաճենք Օլիմպիական խաղերում, վստահ եմ, որ ՀԱՕԿ-ը մեզ կաջակցի: Չի եղել մի դեպք, որ նրանք խոստանան և չանեն: Բայց մենք էլ մեր գործը պիտի անենք:

Մարմնամարզիկները տարբերվում են բոլորից  իրենց կարգապահությամբ ևհամախմբվածությամբ: Մարզչական աշխատանքներից բացի` դաստիարակչական,մանկավարժական աշխատանքնե՞ր էլ եք տանում:

-Շնորհակալ եմ: Առաջին հերթին դա ենք անում: Եթե կարգապահությունը չլինի, մնացածը չի կարող լինել: Նրանք սովոր են խստությանը և պահանջկոտությանը: Հետո մի բան էլ կա. մարմնամարզիկը չի կարող անգրագետ լինել: Մենք միշտ հետևում ենք նրանց առաջադիմությանը, օրագրերն ենք ստուգում: Առաջնայինը լավ մարդ լինելն է:

Պարոն Սերոբյան, պատմեք խնդրում եմ մեր օլիմպիականների՝ Արթուր Դավթյանի ևՀարություն Մերդինյանի հետ Ձեր առաջին հանդիպման մասին:

Հարությունը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում է մարզվել: 1998 թվականին իր մրզչի՝ Սոս Սարգսյանի հետ տեղափոխվել է Ազարյանի մարզադպրոց: Նա մանկուց արդեն նժույգթափերի մասնագետ էր: Հիշում եմ՝ 1998-ին Մոսկվայում կայացած դպրոցականների համաշխարհային մրցումներում 6-րդ տեղ էր զբաղեցրել: Հենց այդ ժամանակից էլ պարզ էր, որ Մերդինյանը այդ գործիքի վարպետ է: Հետո եկան բարդ ժամանակներ, անհաջողություններ: Նա լավ արդյունքներ սկսեց գրանցել  2006 թվականից: Լիոնում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունում նա գրավեց 2-րդ տեղը, այնուհետև Թեհրանում դարձավ աշխարհի Գավաթակիր և մինչ օրս նա կայուն արդյունքներ է գրանցում: Արթուր Դավթյանը մեր բակից էր: Փոքր տարիքում այդքան էլ աչքի չէր ընկնում: 4-5 տարի մարզվեց, հետո ընտանքիի հետ տեղափոխվեցին Դոնի Ռոստով: 15 տարեկան էր, երբ նորից վերադարձավ Երևան: Այնտեղ մարզվել էր, սակայն այդքան էլ ուշադրություն չէին դարձրել նրան: Անմշակ ադամանդ էր: Արթուրը թիմի ուրախությունն է: Քանի որ մի բակից ենք, միշտ աչքիս առաջ է, հետևում եմ նրան (ծիծաղում է): Արթուրի արդյունքները միանգամից եղան: Նրա վրա մի փորձ արեցի, որը արդարացրեց իրեն: Այնպիսի մարզումներ էինք անցկացնում, որ նա ցանկացած պահի կարողանար իր լավագույն ելույթները կատարել: Հնարավոր է` մարզումն ավարտեինք, հանդերձարանից կանչեի և ասեի` նորից բոլոր գործիքների վրա կատարում ես վարժություններդ: Փորձն արդարացվեց, իսկ արդյունքները չուշացան:

Օլիմպիական խաղերում պատասխանատվությունն ու լարվածությունը շատ մեծ են:Ի՞նչ եք ակնկալում Ձեր սաներից Ռիոյում:

-Մարմնամարզությունում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, անգամ սովորական մրցումներում: Սխալվում են բոլորը՝ սկսած օլիմպիական չեմպիոններից մինչև միջին կարգի մարզիկներ: Տղաները պետք է շարունկեն հավատալ իրենց, չլարվեն և ցույց տան այն, ինչի ընդունակ են: Նրանք երկուսն էլ արժանի են մեդալների:

Ռիոյի Օլիմպիական խաղերում Դուք դատավոր եք լինելու, թիմը կգլխավորի ՍոսՍարգսյանը: Տղաներին չի՞ ընկճի Ձեր՝ հեռու լինելու այդ փաստը:

-Բարդ է լինելու: Սակայն Սոս Սարգսյանը իրենց կողքին է: Մեր մեջ տարբերություն չկա: Երկուսս էլ մարմնամարզությանը «նույն աչքերով ենք նայում»: Միշտ կապի մեջ եմ լինելու նրա հետ: Նա շատ գրագետ մարզիչ է: Տղաներն ապահով ձեռքերում են:

Պարոն Սերոբյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Խաղերը:

-Մեկնելու ենք Թբիլիսի, որտեղից կվերադառնանք հուլիսի 13-ին: Հուլիսի 19-ին կմեկնենք Բրազիլիայի Բլումենաու քաղաք: Այնտեղ կսկսվի մեր հիմնական հավաքը: Գիտեմ, որ մեզ համար շատ լավ պայմաններ են ստեղծված: Օգոստոսի 1-ին կմեկնենք Ռիո դե Ժանեյրո:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս