«Սրբազան առեղծված». բրիտանական The Telegraph-ն անդրադարձել է Հռոմի պապի հայաստանյան այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան:

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը գրում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այս առավոտ մեկնել է Գյումրի՝ Հայաստանի երկրորդ քաղաք:

«Մեզանից շատերի համար Հայաստանի մշակույթն «էկզոտիկ» է, և թեև մենք կարող ենք հիանալ նկարազարդ ձեռագրերով, մենք նույնիսկ չենք կարող կարդալ այբուբենը: Գյումրիում Պապը կայցելի  Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար, որը կառուցվել է անցած տարի »,-գրում է պարբերականը:

The Telegraph-ը Հայաստանի մշակույթի մի մաս է անվանում նահատակությունը և նշում, որ Հռոմի պապն օգտագործեց «ցեղասպանություն» բառը, երբ նա դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս էր:

Պարբերականը հիշատակում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: «Նարեկացի անվանումը գալիս է Վանա լճի մոտ գնտվող Նարեկ վանքից, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Սակայն Նարեկ անվանումը հայերն օգտագործում են նրա գրած սուրբ գրքի համար՝ «Մատյան Ողբերգության»: Այն կոչվում է նաև «Աղոթագիրք», քանի որ հենց աղոթքներն են դրա բովանդակությունը: »,-գրում է պարբերականը:




Լրահոս