Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ:
Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերի հիման վրա իրականացնում են այցեր նաև Ոստիկանության բաժիններ: