Բռնվեց գողություն կատարելու պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու պահին Նորքի 8-րդ զանգվածի թիվ 29 շենքի 4-րդ մուտքի նկուղից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին: Պարզվել է, որ նա դուռը հրել-բացելով՝ մտել է 1976 թ. ծնված Միսակ Թ.-ին պատկանող նկուղ, որտեղից փորձել է գողություն կատարել, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն 




Լրահոս