Արթիկի քաղաքապետը համոզե՞լ է բնակիչներին, որ ճանապարհը չփակեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրեր էին տարածվել, որ Արթիկի բնակիչները ցանկանում են հեղեղումներից հետո փակել Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Նրանց բողոքը ուղղված էր քաղաքապետին: Նրանք մեղադրում էին քաղաքապետին խոստումներ տալու և դրանք չկատարելու մեջ:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ` պարզելու տարածվող լուրերի իսկությունը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց.  «Բացարձակ սուտ տեղեկություններ են, հերյուրանք է դա, կազմակերպված ակցիա է, բայց չեմ ուզում ասել, թե ինչի համար, ես մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել»:

Նա նշեց, որ մարդկանց ավելորդ տեղ փորձում են հրահրել և նման խնդիր չկա:

Կապ հաստատեցինք նաև քաղաքացիներից մի քանիսի հետ, որնց հետ զրույցից պարզ դարձավ, որ նրանք դժգոհ են ընդհանւր իրավիճակից, փոխհատուցումը չնչին է, որը նրանք ստացել են, սակայան ճանապարհ փակել դեռևս չեն շտապում:




Լրահոս