Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր մեջ էսկալացիայի պոտենցիալ է պարունակում: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բեռլինում Հարավային Կովկասի տարածաշրջան այցից առաջ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Որպես ԵԱՀԿ համանախագահող երկիր՝ մենք պատասխանատվություն ենք կրում ՝ հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման, բանակցություններ սկսելու միջոցով այդ վտանգը չեզոքացնելու համար»,- ասել է Շտայնմայերը:
Նշենք, որ Շտայնմայերն այսօր կայցելի Լեռնային Ղարաբաղ, որից հետո՝ հունիսի 30-ին, կմեկնի Բաքու, ապա՝ Թբիլիսի: