Ինչում էր մեղադրվում Ջնդի Ամարյանը և ինչպես ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 2-ին շորթման կասկածանքով ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ, քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը: Նրա կալանավորումը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել եզդիական համայնքի շրջանում: Հունիսի 28-ին՝ շուրջ երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո, Ջ. Ամարյանը «Նուբերաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց:

Մեր տեղեկություններով՝ Ջ. Ամարյանին մեղադրանք առաջադրելու պատճառը եղել է այն, որ Վրաստանի երկու քաղաքացի, որոնք օրենքով գողեր են եղել, նրան պատկանող «Արեւելյան խոհանոց» ռեստորանում ինչ-որ անձի հետ են հանդիպել: Նրանց միջեւ ինչ-որ գումարային խնդիրների հետ կապված վիճաբանություն է ծագել: Ջ. Ամարյանը միջամտել է զրույցին, հայ քաղաքացուն ասել է, որ նա պետք է վերադարձնի պարտքը: Զրույցն ավարտվել է վեճով, ինչի արդյունքում խնդրին միջամտել են իրավապահները:




Լրահոս