ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը Ջերմուկում ՀՀ մարզպետերի հետ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունից հետո երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ) հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ս. Սարգսյանը Բարսեղյանի հետ առանձնազրույց է ունեցել՝ կապված մարզում դիզվառելիքի յուրացումների հետ: Եվ որպեսզի ամեն ինչ չբարդանա, Սարգսյանը նրան հորդորել է դիմում գրել ու հեռանալ: Իհարկե, Բարսեղյանի հրաժարականի հարցը վաղուց էր շրջանառվում, սակայն տարբեր հանգամանքների պատճառով այն հետաձգվում էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզպետի հավանական թեկնածուն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբայրն է՝ ՀՀ նախկին գյուղնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Արամայիս Գրիգորյանը: Սակայն Արայիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղյակ չեմ, կլինի, կիմանանք»:




Լրահոս