Կիմ Չեն Ինը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իշխանություններն անձնական պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի և ևս 22 կորեացի բարձրաստիճան պաշտոնյաների և կազմակերպությունների դեմ, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, պատասխանատու են մարդու իրավունքների խախտման համար, փոխանցում է Rueconomics-ը:

«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք ձեռնարկում, որպեսզի Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պատասխանատվություն կրի մարդու իրավունքների խախտման համար»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Մարդու իրավունքների խախտման շրջանում նա նշել է համակենտրոնացված ճամբարների ստեղծումը, երկրի բնակիչների հետապնդումը, ովքեր փորձում են Հարավային Կորեա մեկնել, ինչպես նաև երկիրը լքածների հետապնդումը:

ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է թարմացնել պատժամիջոցային ցուցակը:




Լրահոս