Թուրքիայում զինծառայողներով լի մեքենա են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները զինծառայողներով լի մեքենա են պայթեցրել, փոխանցում է Reuters-ը:

Նշվում է, որ 11 զինծառայող վնասվածք է ստացել:

Բացի այդ, հաղորդվում է, որ պայթյունից հետո հրաձգություն է սկսվել: Դեպքը տեղի է ունեցել թուրքական Մարդինում սիրիական սահմանի մոտ: Ներկա պահին զոհվածների մասին տեղեկություններ չկան:




Լրահոս