ՊՈՒՐՏՈՅԱՆԻ ՕԲՅԵԿՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում: Ռեստորանի մատուցողներից մեկի եւ երկու խոհարարների միջեւ աշխատանքային վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճն այնքան է «թեժացել», որ մատուցողը վերցրել է այնտեղ գտնվող դանակն ու սկսել վախեցնել խոհարարներին: Մատուցողի անկանոն շարժումների արդյունքում խոհարարներից մեկը ստացել է մարմնական լուրջ վնասվածք եւ տեղափոխվել Երեւանի «Մուրացան» հիվանդանոց:
Ի դեպ, նշենք, որ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանին: Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Իսկ մատուցողը ձերբակալված է:




Լրահոս