Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ArmLur.am–ը զրուցել է Ղարաբաղյան ազատամարտիկների խորհրդի ղեկավար Արկադի Կարապետյանի հետ:
-Պարո′ն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները:
-Այն ինչ որ արեցին ճիշտ է ճիշտ չի, բայց հիմա ապրումներս շատ մեծ է այդ իմաստով, որեւ գնահատական ոչ ի վիճակի եմ տալ, ոչ ուզում եմ տալ, ոչ էլ գիտեմ ոնց է վերջանալու: Ուղղակի չգիտեմ ինչ են մտածել:
-Ըստ Ձեզ այս իրավիճակում ի՞նչ կարող ենք անել, հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում:
-Ճիշտն ասած դեռ չեմ պատկերացնում ոչ մի բան, չգիտեմ: Ինձ վրա շատ ծանր տպավորություն է թողնում այս ամենը:
-Արդյո՞ք իշխանությունները զիջումների կգնան:
-Չգիտեմ, փոխզիջումների կգնան կամ փոխզիջումը որն է, չեմ կարող ասել: Շատ ծանր բան է: