Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու և այնտեղ գտնվող անձանց պատանդ պահելու վերաբերյալ ArmLur.am-ը զրուցեց երգիչ Ռուբեն Սասունցիի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Ցավալի է այս վիճակը, շատ վատ բան է տեղի ունեցել: Ի վերջո մեր հայերն են մասնակիցները: Ես կարծում եմ, որ այս քայլը ճիշտ չի»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մարդիկ այնքնան լցված են պետության դեմ, որ ծայրահեղ քայլերի են դիմում:
«Բոլորիս համար ցավալի է այս իրավիճակում զոհեր ունենալը: Դա լինի ընդիմադիրներց, թե իշխանավորներից»,-ասաց նա:
Երգիչը նշեց, որ ինքը` որպես արվեստի ներկայացուցիչ, մեծ ցավ է ապրում կորուստերի համար: «Այնպես չի, որ թշնամու հետ պատերազմի ընթացքում է այդ ամեն ինչը լինում: Ինչ լինում է, մեր մեջ է լինում»,- եզրափակեց Ռուբեն Սասունցին:
Լիդա Եղիազարյան