Ի՞նչ կապ ունի Կարո Եղնուկյանը «Սասնա ծռեր» խմբի հետ. նա ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ոստիկանները ձերբակալել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանին: ArmLur.am-ի հետ զրույցում Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայարապետյանը հայտնեց, որ նա կասկածվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու և նրանց հետ կապի մեջ գտնվելու մեջ. «Դեռ մեղադրանք չեն առաջադրել. այս պահին մանրամասները չեն նշվում: Ուղղակի ձերբակալում է»,- հավելեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանը կարծիք էր հայտնել, որ երբ բոլոր օդերը փակվում են, և այլ ելք չի լինում, դժբախտաբար, նման հարձակումն է լինում միակ տարբերակը:

Մինչդեռ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ:




Լրահոս