Սերժ Թանկյանը` Երևանում ստեղծված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը համացանցի իր էջում գրառում է կատարել՝ մտահոգություն հայտնելով Երևանում տիրող վիճակի շուրջ: Ռոք-մենակատարը հատուկ շեշտում է, որ հարկավոր է միջոցներ գտնել մարդկանց միջից իրար դեմ բռնություն գործելու ցանկությունը վերացնելու համար:

«Աշխարհը, կարծես, վերահսկողությունից դուրս է գալիս: Պատճառն անգործությունն է քսենոֆոբիայի, էքստրիմիզմի եւ մոլեռանդ մտածելակերպի ու գործողությունների դեմ: ԱՄՆ-ում անզեն սևամորթ տղամարդկանց սպանությունները, դրանց ի պատասխան՝ ոստիկանների թիրախավորված սպանությունները, Թուրքիայում հասարակության մի մասին ապօրինաբար փողոց դուրս հանելը՝ ենթադրաբար ի պատասխան հեղաշրջման փորձի, Հայաստանում, ի պատասխան զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը,  ոստիկանության կողմից կոշտ միջոցներ կիրառելով քաղաքացիական առաջնորդներին «հավաքելը», և այս ցուցակը կարելի է շարունակել: Քաղաքակրթությունն իր գոյության այս ձեւով արդեն սպառել է իրեն»:




Լրահոս