Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներից 40-­ն արդեն դուրս է գրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-­ն արդեն դուրս է գրվել։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն անցել են անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններ, ողջ ծավալով ստանում են նշանակված բժշկական օգնությունը»,- տեղեկացրել է նա։




Լրահոս