Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվման շուրջ «ArmLur.am»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
ՀՀԿ պատգամավորի կարծիքով ՝ «Քայլն այնպիսի քայլ է, որ իշխանությանը շատ անելու բան չկա: Իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար, դա իր մեծությունից է գալիս, և կարծում եմ ՝ ճիշտ է դա: Իսկ ներսի մարդիկ էլ, ոնց որ իմ կարծիքով, բանակցությունների չեն ուզում գնալ: Իմ ցանկությունն այն է, որ բանակցեն, վերջանա այս ամեն ինչը»:
Հակոբ Հակոբյանը` որպես իշխանության ներկայացուցիչ ասաց, որ ընդհանուր առմամբ ցանկացած դեպքի համար կարելի է մեղադրել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը:
Լիդա Եղիազարյան, Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան
Մանրամասներն ArmLur.am-ի տեսանյութում: