«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքից և դրան հաջորդող օրերի իրադարձություններից հետո Հանրային պաշտպանի գրասենյակ է ստացվել 12 դիմում:
ArmLur.am-ի հարցադրմանը, թե արդյոք այս օրերին ՀՊԳ աշխատելու է շուրջօրյա ռեժիմով և ընդունլու է դիմումներ, թե ոչ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես այսօր, այնպես էլ վաղը և հաջորդ օրը: