ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ-Ը ՀՐԱՎԻՐՎԱԾ ՉԷ
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կկայանա վերածնված ՀՀՇ կուսակցության հիմնադիր համագումարը, որին հրավիրված են «Ժառանգություն»-ը, «Հանրապետություն»-ը, «Պահպանողական կուսակցություն»-ը, «Ժողովրդավարական հայրենիք»-ը եւ ՀՅԴ-ն: Իսկ ահա, ՀԱԿ-ը հրավիրված չէ: «ՀԱԿ խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին հրավեր ուղարկվել է, բայց ՀԱԿ-ին՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ին ասել է  Ալիկ Արզումանյանը` պարզաբանելով. «Մենք որեւէ մեկի հետ տարաձայնություն չունենք, առավել եւս՝ ՀԱԿ-ի: ՀԱԿ կուսակցությունը ստիպել է մեզ վերագրանցել ՀՀՇ-ն: Իրենք ՀՀՇ-ի անունը փոխել են, դրել են ՀԱԿ, ու չգիտես՝ ինչով են զբաղվում: Մենք ՀՀՇ կուսակցության գաղափարախոսության ժառանգորդներն ենք, իսկ թե ինչ է ՀԱԿ-ն այս պահին, թող իրենք ճշտեն, հասկանան»: Համագումարին իշխանական կուսակցություններին չեն հրավիրել:

ՀՐԱԺԵՇՏ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ճանաչված լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանի հոգեհանգիստը կկայանա կիրակի օրը` հոկտեմբերի 27-ին` ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում: Իսկ վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա երկուշաբթի օրը` հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, նույն եկեղեցում:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏՂԱ ՉԷ
Երեկ կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի  մարտական ընկերներից Գագիկ Սարուխանյանը, հիշեցնելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ազատամարտիկին եւ խոստացել, որ անպայման ազատամարտիկների սոցիալական խնդիրները լուծող փաթեթ կպատրաստվի եւ կուղարկվի Ազգային ժողով, հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը խաբել է Վոլոդյա Ավետիսյանին: «Դուք ստել եք, պարոն վարչապետ։ Դուք խաբել եք Վոլոդյա Ավետիսյանին։ Դուք խաբել եք մեզ բոլորիս։ Մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյաններ ենք… Դուք լավ անձնավորություն չեք։ Դու տղավարի քեզ չես պահել, Տիգրան»,- հայտարարել է Սարուխանյանը։




Լրահոս