ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ քաղաքացիական հագուստով զինված անձինք հետապնդել են ArmLur.am-ի լրագրող Նաիրա Հովհաննիսյանին և օպերատորներ Նարեկ Սարգսյանին և Հովսեփ Հովսեփյանին:
Հաղթանդամ մի երիտասարդ փորձել է Նարեկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրել, խլել տեսախցիկը, սակայն ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թույլ չի տվել: Այնուհետեւ մեր օպերատորին է մոտեցել ինքնաձիգով զինված մի ոստիկան, որին եւս Զարուհի Փոստանջյանը արգելել է մատով կպչել իր մասնագիտական պարտքը կատարող օպերատորին:
Պատագամավորը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացնում է բախումների մանրամասները:
Ամբողջությամբ` ArmLur.am-ի տեսանյութում: