«Ինձ դեպքից, երևի, հինգ կամ տասնհինգ րոպե հետո երեխեն զանգում է: Այդ ժամանակ ես արդեն հասնում էի Վարդենիսի տարածք: Զանգեց ասեց, որ հասի Երևան, աչքս կորցրել եմ… ու ես չեմ հիշում` ոնց եմ հասել քաղաք: Պետք լինի տունս էլ կծախեմ մենակ երեխես տենա»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հարութունյանի հայրը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Սարի թաղում տեղի ունեցած թեժ բախումների հետևանքով ծանր վնասվածք է ստացել Վարդենիսի 17-ամյա բնակիչ Սայաթ Հարությունյանը:
Մանրամասներն` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան